Posted in Без рубрики, Ես և շրջակա աշխարհ

Ես և շրջակա աշխարհը — ստուգատես


Գիտի շրջապատի վտանգները և արտակարգ իրավիճակներում պաշտպանվելու միջոցները:+
Օգտվելով համացանցից՝ տեղեկություն է ստանում եղանակի, վայրի, ճանապարհի հեռավորության մասին:+
Օգտվում է առցանց քարտեզներից:+
Նախապատրաստվում է ճամփորդությանը, ճամփորդության ընթացքում ստանձնում պատասխանատվություն:+
Ուսումնական ճամփորդությունների ժամանակ դիտարկումներ է կատարում,   անհրաժեշտ տեղեկատվություն հավաքում և գրանցում: +
Ուսումնական ճամփորդությունից ամփոփիչ նյութ է ստեղծում,  տեղադրում անհատական բլոգում:+
Պատկերացում ունի արեգակնային համակարգի, արեգակի, լուսնի, մոլորակների, գիշեր-ցերեկի, տարվա եղանակների հերթագայության մասին:+
Գիտի արտաքին և ներքին հիմնական օրգանների անվանումները, դրանց գործառոույթները:  +
Գիտի կրթահամալիրի օրացույցով նախատեսված տոների, ծեսերի, կարևոր օրերի նշանակությունը:+
Գիտի ագարակի կենդանիներին, մասնակցում է կենդանիների խնամքին:+
Posted in Без рубрики, Ես և շրջակա աշխարհ

Հիշողությունից մի կտոր

Այս նկարում իմ դասարանով գնացել էինք Թեժառույք: Թեժառույք գնալը ինձ շատ դուր եկավ: Թեժառույքում շատ հետաքրքիր էր: Այնտեղ բնությունը շատ սիրուն էր: Թեժառույք գնալիս հանդիպեցինք ընկեր Արմինեի հորաքույրին, նրանք մեզ չամիչներ հյուրասիրեցիրն, մի խոսքով հիանալի էր այնտեղ:

Posted in Без рубрики, Ես և շրջակա աշխարհ

Կորոնավիրուսը և նրա արկածները

Լինում է, չի լինում, մի տղա է լինում: Այնքան չարաճճի է լինում, որ ինչին դիպչում է կամ ջարդում է, կամ էլ մարդկանց հիվանդացնում: Այդ պատճառով անունը դնում են Վիրուս: Վիրուսի պապիկը նրա համար թագ է պատրաստում: Տղան այնքան է հավանում թագը, որ էլ գլխից չի հանում: Դրանից հետո բոլորն իրեն ասում են Կորոնավիրուս:

Մի անգամ Կորոնավիրուսը որոշում է գնալ, աշխարհ տեսնել, որովհետև իր հայրենիք Չինաստանում շատերին էր հիվանդացրել: Առաջին հերթին գնում է Իտալիա, որովհետև տղան երազում էր ծովում լողալ և նավ նստել: Հենց նստում է նավ, բոլորին հիվանդացնում է: Տխուր Կորոնավիրոսը որոշում է հեռանալ գեղեցիկ Իտալիայից. այս անգամ նա գնում է տաք Իրան: Տղան վստահ էր, որ այնտեղ ոչ ոք չի հիվանդանա: Բայց Իրանում էլ է հիվանդացնում մարդկանց: Տխուր Կորոնավիրուսը հեռանում է Իրանից և գնում է ապրում վայրի բնության մեջ չղջիկների և օձերի հետ միասին: Դրանից հետո բոլոր հիվանդները առողջանում են: